Տուգուլիմսկի շրջանի մանկատներից մեկում աշխատակիցները ծեծել են երեխաներին և գողացել բարերարների նվիրաբերած իրերը․ հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի տղայի դեմքն ու ձեռքը եղունգների միջոցով վնասել են, իսկ մյուս աղջկա մաշկը ականջից մինչև կզակ կտրված է եղել: Ծեծել են, ըստ նրա, երեքից ութ տարեկան շատ փոքր երեխաներին:
«Աշխատակիցը հարվածել է տղայի դեմքին և այս փաստով ստուգում է իրականացվել։ Հոգեբանը հարցրել է աղջկան. «Ինչպե՞ս ես դիմանում մանկատնից վիճաբանություններին»,ինչին նա պատասխանել է՝ ինքն է մեղավոր, որ ուսուցիչը հարվածել է իրեն», — կիսվել է մանկատանն աշխատած կամավորներից մեկը:
Սվերդլովսկի մարզի երեխաների իրավունքների հանձնակատար Իգոր Մորոկովը ստուգման ժամանակ հայտարարեց, որ ինքը չի բացահայտել երեխաների նկատմամբ բռնություն, թեև լուսանկարները հակառակն են ցույց տալիս, իսկ իրենք՝ երեխաները, վախենում են տնօրենի և ուսուցիչների ներկայությամբ որևէ բան ասել: