Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց, թե իբր կասեցրել է ՊԲ ստորաբաժանումների իրականացրած ամրաշինական աշխատանքները Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի շրջաններում։ Արցախի պաշտպանության բանակը հերքեց նաև այս լուրը։