Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել։
Աղետների կառավարման պետական գործակալությունը հայտարարել է Բալիքեշիրի Սուսուրլուք թաղամասում 4,1 մագնիտուդով երկրաշարժի մասին։
Նշվում է, որ օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։