ՀՐԱՏԱՊ. ԱԹՍ-ն ընկել է ատոմակայանի մոտ.

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին՝ հաստատելով գիշերը ստացված ոչ պաշտոնական հաղորդագրությունները։

«Գիշերը Կուրչատով քաղաքում անօդաչու թռչող սարք է կործանվել։ Բարեբախտաբար, բնակիչներից ոչ ոք չի տուժել։ Պայթյունի հետևանքով կարևորագույն օբյեկտները չեն տուժել», գրել է Ստարովոյտը տելեգրամ ալիքում։

Գիշերը տելեգրամ ալիքները տեսանյութեր են հրապարակել, որոնցում պայթյունի մասին պատմում են Կուրսկի շրջանի Կուրչատովի բնակիչները, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, գրում է BBC-ն։

Նշենք, որ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված ալիքները գրում են այն մասին, որ Կրեմլում վաղուց քննարկվում է Կուրսկի ատոմակայանում վթար առաջացնելու հարցը, ինչը թույլ կտա, մի կողմից, արդարացնել համարժեք գործողություններն Ուկրաինայի տարածքում, մասնավորապես՝ Զապորոժիեի ատոմակայանի պայթեցում կամ մարտավարական միջուկային զենքի կիրառում, մյուս կողմից՝ լուծել ներքին խնդիրներ, Ուկրաինայից հավանական նահանջի պարագային։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *