ՀՐԱՏԱՊ. ԱԹՍ-ներով հարձակում է եղել քաղաքի վրա. Մի շարք շրջաններում էլ հայտարարվել է օդային տագնապ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սևաստոպոլում գիշերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել, հինգը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով. հայտնել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով, անցած գիշեր քաղաքը կրկին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Մասնավորապես, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել Խերսոնեսը, Սևաստոպոլի ծոցը, Բալակլավան և Մանգանարի հրվանդանը։

Բացի այդ, նավահանգստի մոտ ոչնչացվել են ևս երկու անօդաչու թռչող սարքեր: Ռազվոզժաևը նշել է, որ տուժածներ չկան։

Այս պահին Սևաստոպոլում իրավիճակը հանգիստ է։

Ուկրաինական կողմն իր հերթին հայտնում է, որ Սումիի, Պոլտավայի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում կրկին օդային տագնապ է հայտարարվել:

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոյի խոսքով՝ մոտավորապես միաժամանակ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի առնվազն երեք թաղամասերում, ինչպես նաև դրա մոտակայքում։ Պայթյունների մասին հաղորդում են նաև Բերդյանսկի բնակիչները։ Ռուսական կողմը չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Միաժամանակ Լուգանսկի վարչակազմը հայտնել է քաղաքում «ՀՕՊ աշխատանքի» մասին, սակայն Telegram-ի ալիքներում շրջանառվող տեսանյութերում տեսանելի են սեւ ծխի ամպեր, լսվում են հզոր պայթյունների ձայներ։ Ըստ ուկրաինացի լրագրող Դենիս Կազանսկու՝ հարվածը հասցվել է Յուբիլեյնի գյուղի տարածքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *