ՔԻՉ ԱՌԱՋ. Երիտասարդ «Օրենքով գող» է ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ, «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեին, ով Ռուսաստանի կողմից Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ է հայտնվել։ Այս մասին ասվում է Ստամբուլի անվտանգության բաժնի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները հուլիսի 14-ին Ստամբուլի Քյուչուքչեքմեջե թաղամասում իրականացված գործողության ընթացքում ձերբակալել և կալանավորել են Ջանիևի կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Չիխլաձեին։

Հարցաքննությամբ հաստատվել է, որ քրեական հեղինակությունը «Թուրիայից ղեկավարել է գործողություններ, որոնք ինքնուրույն կամ ԿՀԽ-ի (Կազմակերպված հանցավոր խմբավորում) անունից իրագործվել են Ռուսաստանի ու Ադրբեջանի տարածքում, տեղաշարժվել են Թուրքիայի տարածքում զրահապատ մեքենայով ու զինված պահակախմբով և պատասխանատու է եղել Թուրքիայում հանցախմբի գործունեության համար»։

Չիխլաձեն հանցավոր խմբավորումը գլխավորել է 2016 թվականին, այն բանից հետո, երբ Ստամբուլում սխանվեց «օրենքով գող» Ռովշան Ջանիևը (Լենքորանսկին). վերջինս համարվում է հետխորհրդային տարածքում հանցավոր աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության պատվիրատուն։ Ռուսաստանի Դաշնությունում բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների մեղադրանքով, նա հետախուզման մեջ է հայտնվել Ինտերպոլի կողմից։ 2020 թվականից Չիխլաձեն գտնվում է Թուրքիայում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարը հուլիսի 15-ին դատական ատյանների որոշմամբ կալանավորվել է և տեղափոխվել քննչական մեկուսարան։

LՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *