ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Հայտնի է ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը

Այսօր Դեբեդ գետում ջրահեղձ եղած տղան 2009 թվականին ծնված Միսակ Տոնոյանն է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Հաղթանակ համայնքի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանը։

Տղան ընտանիքի ավագ երեխան էր, ուներ իրենից փոքր մեկ եղբայր ու երկու քույր։

«Իրենք մեր գյուղում հաշվառված են եղել, բայց մոտ տասը տարի առաջ տեղփոխվել էին Բագրատաշեն։ Այսօր եկել էին գյուղ, իջել են Դեբեդ լողալու։ Ջուրը մտնելուց հետո երեխան սուզվել է ու դուրս չի եկել։ Հայրը, նկատելով որ տղան չի երևում, զանգել է ինձ։ Մոտ 15 րոպե արդեն երեխան ջրի տակ է եղել, երբ մենք մոտեցանք։ Ինձ զանգելուց հետո երկու րոպեում ես ու ընկերս եղել ենք տեղում։ Մի 15 րոպե էլ մենք ենք լողացել ու գտել տղային։ Դուրս բերեցինք ջրից, շտապ օգնության մեքենան կանգնած էր արդեն։ Առաջին բժշկական օգնություն ցուցաբերել փորձեցին, բայց արդեն պարզ էր, որ երեխան մահացել է։ Հասցրին գյուղի հիվանդանոց, որտեղ և մահը արձանագրվեց»,- ցավով պատմեց վարչական ղեկավարը։

Նա նշեց, որ սա գյուղի համար շոկ է, ցավալի դեպք։

«Ամեն ինչ արել ենք, որ կարողանանք տղային փրկել։ Ցավոք, չհասցրինք»,- նշեց Վահրամ Շառոյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *