ԾՆՈՂՆԵՐ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ. Ոստիկանությունը զգուշացնում է. Ինչ է կատարվել

Հարգելի՛ հայրենակիցներ

Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:

Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից

Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին, ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *