MediaHub-ի տեղեկեկություններով` մայրաքաղաքի տարբեր հասցեներ այսօր վաղ առավոտից մեծաթիվ ոստիկաններ են այցելել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչությունից MediaHub-ը փորձեց պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
Կառույցից հայտնեցին, որ այսօր ոստիկանությունը բազմաթիվ հասցեներում ապօրինի թմրանյութերի դեմ պայքարի գործողություն է իրականացրել։
Լայնածավալ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բացահայտել ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, որոնց մի մասը իրականացվել է տելեգրամյան ալիքներով։ Լրատվականից հրաժարվեցին արդյունքների մասին հայտնել, նշելով որ առավել մանրամասն առաջիկայում կներկայացնեն։