Ռուսաստանի հարյուրից ավելի քաղաքացիներ չեն կարողանում հեռանալ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից, նրանց խոսքով՝ իրենց ժամանակավոր կացարան չեն տրամադրում, սնունդ չեն տալիս։
Պատճառն այն է, որ հունգարական WizzAir ավիաընկերությունը հրաժարվել է ռուսներին Ավստրիա հասցնել։
Այդ մասին հայտնում է Mash ալիքը՝ ցուցադրելով կադրեր օդակայանի սրահից։ Աղբյուրի փոխանցմամբ, մի խումբ զբոսաշրջիկներ օգտվել են Մոսկվա-Վիեննա չվերթից, որի միջանկյալ կանգառը Երևանում էր։
«Զվարթնոց» օդանավակայանից մեկնումը նախատեսված էր այսօր առավոտյան ժամը չորսին, սակայն WizzAir-ն անընդհատ փոխել է ժամանակացույցը, իսկ պատճառները չեն բարձրաձայնվում։
Բոլոր փոփոխություններից հետո մեկնման ընթացիկ ամսաթիվը հուլիսի 28-ն է՝ ժամը 17:45-ին:
Երևանի օդանավակայանում արգելափակված զբոսաշրջիկներից ոմանք բողոքել են, թե օդանավակայանի աշխատակիցները փորձում են ստեղծված իրավիճակում մեղադրել զբոսաշրջիկներին՝ ասելով, որ դրա մեղավորը ռուսների ցանկությունն է՝ խնայել ավիատոմսերի վրա։ Բացի այդ, ըստ ռուսների, «Զվարթնոցի» աշխատակիցներն արգելել են տարածքում տեսանկարահանումները։
ՏԵՍԱՆՅՈԹՒԸ՝