Կիրակի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր վնասել են «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող շենքերը։ Եվս մեկը, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ոչնչացվել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։«Այս գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակում են գործել։ Գրասենյակի երկու աշտարակների ճակատները փոքր-ինչ վնասվել են: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հայտնվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Telegram ալիքում՝ կիրակի առավոտյան ժամը հինգ անց կեսին։Վնասվել են 50 հարկանի շենքի, հինգերորդ և վեցերորդ հարկերում գտնվող տարածքները, որտեղ տեղակայված են ՌԴ երեք նախարարությունների գրասենյակները և մի քանի բնակարաններ։