1992 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում ադրբեջանցի զինվորականների ցեղասպան գործողությունների հետեւանքով զոհվել են ազգությամբ հայ մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։
Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեռեւս 1990-ականներին բացահայտվել էր ադրբեջանցի ռազմական հանցագործներից մի մասի՝ 15 հոգու ինքնությունը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Կիչան գյուղում բնակվող ազգությամբ հայերի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողություններին և զանգվածային բռնություններին։ Միայն այս գյուղում կատարված ռազմական հանցագործությունների համար հետախուզում էր հայտարարվել ադրբեջանցի 15 զինվորականի նկատմամբ։
«Փաստինֆո»-ն հրապարակում է ադրբեջանցի 15 ռազմական հանցագործների անունները, որոնց նկատմամբ դեռեւս 1990-ականներին հետախուզում էր հայտարարվել։
1. Ագաեւ Նիզամի Ումութ օղլի
2. Դոստուև Ակիֆ
3. Ֆարզալին Ֆարզիև Արշահ օղլի
4. Ֆարզալին Նաթիկ Մուսա օղլի
5. Ֆարզալին Սամանդ Արշահ օղլի
6. Հասանով Մարիֆ Ալլահվերդի օղլի
7. Գուլիև Նազիմ Սարշ օղլի
8. Գուլիև Նազիր օղլի
9. Ելչիև Շահվերդի Ալլահվերդի օղլի
10. Գուլիև Վահիդ Սարշ օղլի
11. Էլչիև Էլխան Շահվերդի օղլի
12. Գեսինով Ջահանգիր Գազիր օղլի
13. Աղաև Ֆարիս Ֆարուխ օղլի
14. Մամեդով Շահլար Սվազ օղլի
15. Մուսաև Վասիֆ Իբրահիմ օղլի
«Փաստինֆո»-ն առաջիկայում կհրապարակի Լեռնային Ղարաբաղի մի քանի այլ բնակավայրերում եւս ադրբեջանցիների վայրագությունները փաստող տվյալներն ու դրանց մասնակցություն ունեցած ադրբեջանցի այլ ռազմական հանցագործների անունները։