Կալուգայի մարզի Ֆերզիկովսկի շրջանում ռելեային պահարանի հրկիզման պատճառով կանգնեցվել է Մոսկվա -Անապա երթուղով երթևեկող գնացքը, հայտնում է Shot-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սարքավորման վրա վառելիք են լցրել գիշերվա ժամը երկուսին։ Դուռը ծռել էին, իսկ ներսում այրված թղթի կտորներ էին գտել։
Հրդեհի հետևանքները վերացվել են, երկաթուղային կազմը շարունակել է ճանապարհը։ Հարուցվել է քրեական գործ՝ «հաղորդակցության ուղիները ոչ պիտանի դարձնելու» հոդվածով։ Հանցագործին փնտրում են, ճշտում Է Shot-ը։