BBC-ն հայտնում է, որ «Էյֆորիա» սերիալի դերասան Անգուս Քլաուդը, ով դեռահասների դրամայում մարմնավորել է թմրանյութերի վաճառքով զբաղվող տղայի դերը, մահացել է երկուշաբթի օրը՝ Կալիֆոռնիայում գտնվող իր ընտանեկան տանը:
Քլաուդը թաղել է հորը անցյալ շաբաթ, և ընտանիքի խոսքերով նա «մենամարտում էր հոգեկան առողջության հետ»:
«Մեր միակ մխիթարությունն այն է, որ Անգուսն այժմ վերամիավորվել է իր հոր հետ, ով նրա լավագույն ընկերն էր», – ասվում է ընտանիքի հայտարարության մեջ:
Նշենք, որ դերասանը 25 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։ Սակայն ասվում է, որ Քլաուդն ունենում էր ինքնասպանության մտքեր այն բանից հետո, երբ նա վերադարձավ Իռլանդիայից, որտեղ թաղել էր իր հորը: