ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Լավ լուր՝ Wildberries-ից օգտվողների համար

Wildberries միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։
Այժմ ապրանքը ստանալուց՝ այն թերի լինելու դեպքում, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում, գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին

ապրանքների տրամադրման կետի մենեջերին։Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները և համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում թերի ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի: Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ՝ պահեստում ապրանքների թերությունը հաստատելուց հետո:«Մենք ձգտում ենք դարձնել հարթակը տեխնոլոգիապես առաջադեմ և հարմարավետ ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար. միշտ հաշվի ենք առնում ծառայություններից օգտվողների կարծիքները և հետադարձ կապը: Նախատեսում ենք էլ ավելի զարգացնել հարթակում ապրանքների վերադարձման ֆունկցիոնալությունը. մոտ ապագայում ակնկալում ենք թերություններով ապրանքների վերադարձի և սուրհանդակային առաքմամբ նոր համակարգի գործարկում»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *