Իմացեք թե ինչ պետք է անել՝
1. Տանը ձեր իրերը պատրաստեք այնպես, որ հարկ եղած դեպքում կարողանաք արագորեն դուրս գալ, վերցնելով ամենակարևորը։ Ուսումնասիրեք, թե ինչ պետք է լինի առաջին անհրաժեշտության պայուսակի մեջ, այդ գծով ահագին աշխատանք է տարվել ու ահագին նյութեր կան։ Դիմեք Vahe salahyan ին, Աստղիկ Մախսուդյան ին, հաստատ կօգնեն ձեզ`
2. Ունեցեք զենք և վարժվեք դրա կիրառությանը։ Զենք ունենալը ոչ թե բարբարոսություն է, այլ անհրաժեշտություն այսօրվա յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ով չգիտի ո՞նց, ի՞նչ, դիմեք Ազատազէնին, գրեք Ishkhan Gevorgyan ին, համոզված եմ չեն զլանա օգտակար լինել`
3. Ավտոմեքենա ընտրելիս մի փոքր նեղություն տվեք նախասիրություններին ու գրպանին, ներկրելով ամենագնաց, եթե ոչ ռազդատկայով, ապա գոնե չորս քաշող ու մի քիչ բարձր`
Էտ ձեր սպորտային ավտոները պատերազմի ժամանակ դառնալու են մետալալոմ։
4. Առողջությանը հետևեք, անկախ տարիքից եղեք շարժուն, լավ կլինի ամենօրյա կարճ մարզանքներով հագեցնել կյանքը։ Ծխողներին առաջարկում եմ լսել Սամվել Կարապետյան ի խոսքը այդ մասին
5. Տիրապետեք երկրի քարտեզին և կարողացեք օգտվել քարտեզների հավելվածներից։ Վարժվեք կողմնորոշմանն ու տեղորոշմանը։ (Ի դեպ հենց հիմա նախագիծ ունենք, որ սովորեցնելու է մեր քարտեզին կարճ ֆիլմային դասերով։ Ամբողջը անելու համար 8 մլն դրամ է պետք, եթե մարդ գիտեք, ով ներդրում կանի, ասեք ինձ, սարքենք ու գցենք YouTube, գրաֆիկայով հավես բան է լինելու: Կարող են գումարը մարզ-մարզ հովանավորել, ամեն մարզը մոտ 700.000 է կազմելու)
Այս և նախորդ կետին խիստ օգտակար են արշավները, մի գործողությամբ երկու նապաստակ։ Ընդամենը ամիսը երկու անգամ արշավեք`
6. Ձեռք բերեք ընկերներ ու բարեկամներ համեմատաբար ապահով մարզերում (եթե արդեն այդտեղից չեք կամ չունեք հարազատներ)։ Այնպիսի ընտանեկան ընկերություն, որ պատերազմական իրավիճակում ծերերին ու մանուկներին տեղափոխեք իրենց մոտ։ Հիմնականում Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք։ Որ կարողանաք հանգիստ խղճով կռիվ տաք`
7. Հոգեբանորեն պատրաստվեք մարտական իրավիճակում հայտնվելու։ Սա շատ կարևոր է։ Մարդը, անսպասելիությանը բախվելիս հայտնվում է խուճապի մեջ, իսկ մեզ պետք է, որ խուճապի մատնվի հակառակորդը, երբ տեսնի, որ ոչ մի ներխուժող հետ գնալու տարբերակ չունի`
Ի դեպ, 2020-ին անգամ զինվորներից ու կամավորներից շատերը, հոգեբանորեն պատրաստ չէին, որոշ սցենարների։ Այդպես չի կարելի, նստեք մտավարժանք արեք, պատկերացնելով տարբեր ոչ հաճելի իրավիճակներ և դրանցում ձեր գործողությունները։
8. Տիրապետեք առաջի օգնությանը, լիքը անվճար դասընթացներ կան։ Տիտապետեք ռադիոկապով հաղորդակցվելուն։ Դժվար չի, արշավների կամ ռազմամարզականների ժամանակ մոտեցեք ուղեկցորդների, խնդրեք սովորեցնեն, մի քանի րոպեի բան է։
10. Ունեցեք քնապարկ, գոնե մեկ երկու անգամ գիշերակացով քնեք վրաններում, սովորեցրեք ձեր օրգանիզմին, որ հարկադրված ժամանակ չլարվի։ Եկեք Խարույկավան , ես այստեղ եմ`
Սովորեք մի փոքր վայրի սնվել, բակտերիաները ձեզ չեն սպանի։
11. Էլեգանտ կոշիկների ու հագուստի կողքին, կամ հենց էլ փոխարեն, եթե գումար չկա, ձեռք բերեք նորմալ լեռնային բոթասներ, ճկուն, տաք ու չոր մնալու համար հարմար հագուստ։
12. Այսքանը անելուց հետո, «Գերազանցիկները» կարող են սովորել դրոն քշել, ձեռք բերել Մավիկ 3, DJI fpv տեսակի դրոններ, որոնք կարելի է օգտագործել թե հետախուզական թե խոցելու նպատակով։ Ով չգիտի ի՞նչ, ո՞նց, դիմեք Հովսեփ Ղազարյան ին, հաստատ չի զլանա օգտակար լինել։
13. Կառավարման հմտություններ ունեցող «գերազանցիկները» կարող են ուսումնասիրել նաև ջոկի, դասակի կառավարման նորագույն մեխանիզմները, լիքը գրականություն ու վիդեոներ կա։ Չգիտեք ի՞նչ, ո՞նց, դիմեք Մեծն Տիգրան Աշխարհազորային Գունդ/Metsn Tigran , ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ , կօգնեն։
Ու հանկարծ չասեք, որ փող չկա։ Սա որ սարքենք ապրելակերպ, ծնունդներին ոչ թե պուպուշ տործիկներ ու ծաղիկներ կնվիրենք իրար, կամ ավելի անիմաստ բաներ, ինչպես հաճախ անում են շատերը, այլ հենց կհամալրեք հասցեատիրոջ պակաս-պռատը: 10 մլն-անոց հարսանիքներին մի քանի ժամում 25.000 ուտում ու … ենք։ Ու չգիտես որտեղից միշտ գտնում ենք այդ գումարը, ուրեմն ապացուցենք, որ կարող ենք սա էլ դարձնել մեր ապրելակերպի մաս։
Սա գրեցի, որովհետև ինձ շատ հաճախ են հարցնում, հա բայց մենք ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք սա անել, մենք կարող ենք ՊԱՏՐԱՍՏՎԵԼ։ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» գաղափարը կարող է մտնել յուրաքանչյուրիս տուն ու դրա համար վարչապետ պետք չի։
Այսքանը եթե արեցինք, միջին վիճակագրական զինվորից ավելի մարտունակ ենք լինելու։
Տեսնենք հլը ո՞վ է ուզում հարձակվել 1 մլն զինված ու պատրաստ մարդու վրա այն էլ լեռնային պայմաններում
#համապարփակ
#Եսկարողեմ
#ԻմԼեռներ
Եթե ոչ ես, ապա ո՞վ…
Հ.Գ.
Տարածելը օգտակար է…
Սենց բաները տարածեք…
Գեղամ Օհանյան