Առաջարկվում է 2023 թվականի օգոստոս 1-ից բարձրացնել կենսաթոշակները և նպաստները: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Մասնավորապես առաջարկում ենք սահմանել’ աշխատանքային կենսաթոշակների չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 20.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը 30.500 դրամ՝ 28.600 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը համապատասխանաբար առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45.000 դրամ՝ 43.000 դրամի փոխարեն, երկրորդ խմբի