Երևանի ավագանու <<Լույս>> խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր գործունեության տարիների ընթացքում ամենօրյա ռեժիմով ակտիվորեն ներգրավված է մայրաքաղաքի խնդիրների լուծմանը: Կուտակված փորձառությունն ու քաղաքացիներ հետ ուղիղ կապը Դավիթ Խաժակյանին թույլ են տալիս համակարգել քաղաքի առջև ծառացած այն հարցերի շրջանակը, որոնց լուծումը թույլ կտա Երևանը դարձնել ավելի բարելակարգ և ավելի հարմարավետ:
Ըստ Խաժակյանի՝ գերակա խնդիրներից մեկը համատիրություններին ուղղված միլիարդավոր դրամների ցածր արդյունավետությունն է, այն, թե ինչպիսի օգուտ է տալիս այդ կառույցը մեր քաղաքին, կփաստենք յուրաքանչյուրս ՝աչքի տակ ունենալով սեփական շենքերի շքամուտքերի <<բարեկարգությունն>> ու <<մաքրությունը>>: Ցավոք, այդ ծախսերի մեծ մասն ուղղված է պարզապես ադմինիստրատիվ պահպանմանը:
<<Լույս>> խմբակցության ղեկավարի խոսքով նորակառույց բազմաբնակարան շենքերի համատիրությունները արդարացնում են բնակիչների սպասումները, սակայն խորհրդային ժամանակաշրջանում կառուցված շենքների պարագայում հարցն այլ է, քանի որ նրանց աշխատանքի ցածր արդյունավետությունն ունի իր օբյեկտիվ պատճառները՝ շենքերի բարձր մաշվածություն, ֆինանսական սուղ միջոցներ և այլն: Խաժակյանն առաջարկում է լավագույն լուծումը՝ 2000 թվականից առաջ կառուցված համատիրությունների վերացումը և վերջիններիս գործառույթը ուղղակիորեն Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին փոխանցելը, քանզի Երևանի քաղաքացին պե՛տք է տեսնի իր վճարած գումարի արդյունքը:
Դավիթ Խաժակյանն առաջնորդվում է այն գաղափարով, որ Երևանը մեր տունն է, և մայրաքաղաքի առջև ծառացած բազում խնդիրները հնարավոր է լուծել առաջին հերթին սիրելով Երևանը: