Կիևն ու Մոսկվան փոխանակել են պատերազմական գոտում զոհվածների մարմինները։ Rbc.ru-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՌԴ պետդումայի պատգամավոր և Ուկրաինայում ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսայիլ Սարալիևը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը փոխանցել է 44 մարմին, ուկրաինական կողմը՝ 160։
Նշվում է, որ օգոստոսի 4-ի առավոտյան զոհվածների վերադարձի մասին հայտնել էր ուկրաինական կողմը։
Մինչ այդ կողմերը միմյանց էին փոխանել հուլիսին զոհված զինվորականների դիերը. Ուկրաինան ստացել էր 62 մարմին, Ռուսաստանը՝ 160: