ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին անգամ ապատեղեկատվություն է տարածել:
Ապատեղեկատվությունն այն մասին է, իբրև թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի
լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել։
Այդ լուրն իրականությանը չի համապատասխանում։ Սահմանին իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: