Ցավալի լուր Արսեն Սաֆարյանից…. Չարաբաստիկ հիվանդությունը թակեց նաև նրա դուռը

Երգիչ Արսեն Սաֆարյանը հյուրընկալվել էր «Տեսլական» հաղորդմանը, որի ընթացքում խոսել էր առողջական խնդիրների, բարդ փուլերի, պատերազմի և այլ թեմաների մասին։

Goodblog.am-ը հետևել է զրույցին ու առանձնացրել կարևոր մանրամասները։

Արդեն տևական ժամանակ է, ինչ երգիչը ձեռնափայտով է, սակայն ոչ մի մեկնաբանություն չի տվել թեմայի հետ կապված՝ որպես հիմնական պատճառ նշելով, որ սիրում է քիչ խոսել այն ամենի մասին, ինչ իրենն է.

«Ես, ընդհանրապես, ինչ-որ իմն է, դրա մասին քիչ եմ սիրում խոսել։ Իմ ընտանիքի, իմ անձնականի, ինչ-որ կատարվում է ինձ հետ։ Որովհետև կարծում եմ, որ ինչ-որ քոնն է, քոնն է, և պարտադիր չէ, որ հանրությունը իմանա և քննարկի։ Խնդիրներ եղան արդեն 2 տարի է։ Իրականում սա հետևանք է, սկզբից չէի հասկանում, հետո փաստով հասկացա, որ վնասվածք ունեմ, որն էլ լուրջ խնդրի առաջ ինձ կանգնեցրեց՝ հենաշարժողական, ընդհուպ մինչև չկարողացա քայլել։ Տարբեր բուժումներ, տարբեր բժիշկների խորհուրդներ և այլն։ Իրականում հետո հասկացա, որ այնպիսի վայրում է վնասվածքը, որ հենց այդպես դա չի լինում։ Կարծում եմ՝ դա 20 թվականից է սկսվել, որովհետև շատ անգամներ անհաջող վայրէջքների արդյունքից է»,- նշել էր երգիչը։

Արսեն Սաֆարյանը խոստովանել էր, որ առողջական խնդիրները ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի հետևանքով.
«Չափազանց շատ վախեր, նույնիսկ հրաժեշտ տալ ընտանիքիդ մտովի և այլն։ Մտածում էի, որ այդ սթրեսները հենց այնպես, ուղղակի չեն կարող անցնել։ Ես չեմ վիրավորվել։ Երբ սկսվում էր այդ հրետակոծությունը, դու պետք է շատ արագ հորիզոնական դիրք ընդունես և հաճախ չես նայում քար է, խոտ է։ Տարբեր դիրքերով, երբ որ ընկնում ես, իսկ մենք մի անգամ չի, որ ընկել ենք քարերի վրա։ Ես կարծում եմ այդ ճաքը, որը հետո բժիշկները տեսան, դրա հետևանքն է, ինչպես նաև սթրեսի։ Հետո սկսվեց ձեռքերի և ոտքերի սառեցման պրոցեսը անհասկանալի ինձ համար։ Ես միշտ ֆիզիկապես ուժեղ եմ եղել և դիմացկուն, բայց այդ տրավման, հետո սկսեց բորբոքային պրոցես և իրականում կոնքազդրային հոդի վնասվածք, դեֆորմացում, այդ ճաքի հետ միասին և հետո փորձ էր առաջին վիրահատությունը, որ օգնեն բժիշկները մնան իմ ոսկրերը, բայց չստացվեց, իսկ ես այն մարդկանցից եմ, որ եթե 5% շանս կա, ես գնում եմ դրան։ Փորձեցինք հարցը լուծել այդպես, բայց չստացվեց, բայց ես չեմ ափսոսում։ Այնուհետև 2-րդ վիրահատությունը ունեցա և պրոթեզավորեցին»։

Առավել մանրամասն ստորև ներկայացվեղ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝3

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *