Մահվան մասին մի փոքր ավելի ուշ, իսկ այժմ ներկայացնենք Սևակի ստեղծագործական տարիների քաղաքական իրավիճակը: Հայտնի փաստ է, որ այդ ժամանակաշրջանում (կոմունիստական տոտալիտար ռեժիմ) մշակույթը չէր կարող զուտ մշակույթ լինել. արվեստագետները ստիպված էին իրենց կամքին հակառակ ստեղծագործություններ ձոնել կոմունիստական կուսակցության առաջնորդներին և գործող կարգերին:
Մտավորականությունն այդ ժամանակաշրջանում օգտագործվում էր որպես գործիք, միջոց` երկրի առաջնորդի և կոմունիստական կուսակցության առավելությունները գովաբանելու և փառաբանելու համար: Ինչպես և բոլորը, անմասն չմնաց նաև մեծ բանաստեղ Պարույր Սևակը: Արդարության առջև չմեղանչելու համար պետք է նշել, որ Սևակը երկար ժամանակ ընդդիմանում էր, և երեևի սա էր նրա «դժբախտության» պատճառը:
Հաշվի առնելով այն, որ չենթարկվողները հատուցում էին կյանքով` Նաիրի Զարյանը խորհուրդ է տալիս Սևակին կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարին նվիրված բանաստեղծություններ գրել, հակառակ դեպքում կարող է տեղի ունենալ անդառնալին….Չնայած նրան, որ Սևակը մի քանի բանաստեղծություններ է նվիրել ժամանակաշրջանի գործող կարգերին, բայց և այնպես գրողն այդպես էլ չկարողացավ սպանել իր մեջ արվեստագետին….
Երբ կտրվեց հայ մեծանուն գրողի կյանքի թելը:
1971-ի հունիսի 17-ին Պարույր Սևակը կնոջ ու 2 որդիների հետ դուրս եկավ հայրենի Չանախչի գյուղից, և ճանապարհին` Երասխավան գյուղից մի փոքր հեռու, մեքենան վթարվեց: Բանաստեղծն ու կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին, զոհվեցին, երեխաները փրկվեցին: Սևակի մահվան առեղծվածն առ այսօր պատված էր մշուշով․․
Սպանությո՞ւն էր դա, թե՞ պարզապես դժբախտ պատահար: Սևակի առեղծվածային մահվան մասին մի շարք գրքեր են գրվել: Ներկայացնում ենք այդ առեղծվածի մասին բացահայտումները։ Մանրամասները դիտեք ստորև տեսանյութում՝