Արտակարգ իրավիճակ Երևանում. Ինչ է եղել…
Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ:
Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։
Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։
Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր’ ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի։
Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումները շարունակվում են, իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։