Ցավալի Լուր․ 26-ամյա Դավիթը այրվածքներից մահացավ հիվանդանոցում
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ․ Գ-ն,
ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհից այրվածնքեր ստանալու պատճառով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում, հրդեհ էր բռնկվել:
Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել ZIL մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (քաշը 4 տոննա) հետնամասից առաջացած հեղուկ գազի արտահոսքից՝ հրդեհի բռնկմամբ:
Տեղում հայտարարվել էր հրդեհի բարդության «1 Բիս» կանչ: Պարեկները մեծ դժվարությամբ դեպքի վայրից հեռացրել էին հետաքրքրասեր քաղաքացիներին և սահմանազատել էին տարածքը՝ տեղում կատարելով ուժեղացված ծառայություն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում պարեկներ Արթուր Մարկոսյանն ու Նարեկ Հակոբյանը իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբարել մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ ստացած քաղաքացուն, ապա Պարեկային ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անհրաժեշտ, հրատապ բուժօգնությունն էին ցուցաբերել, իսկ հետո ռեանիմոբիլով տեղափոխել Այրվացքաբանության ազգային կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվածքներ ստացած քաղաքացին Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Գ.-ն է, ում կյանքի համար բժիշկները պայքարում էին։