Դաժան ողբերգություն Հայաստանում
Դաժան ողբերգություն Հայաստանում
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով
անցնող կին հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։