Ուկրաինայի Զինված ուժերը Գրադից կասետային զինամթերքից գնդակոծել են Բելգորոդի շրջանի Ուրազովո գյուղը, տուժել է 4 մարդ․ այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Բոլոր տուժածներն էլ բեկորային վնասվածքներ են ստացել։
Զինամթերքը հարվածել է մասնավոր բնակավայրերին և գյուղատնտեսական խանութի տարածքին, վնասվել են նաև մի քանի մեքենաներ։
Բացի այդ, ըստ Գլադկովի, Շեբեկինսկի քաղաքային թաղամասում հակաօդային պաշտպանության համակարգ է գործել. Կուպինո գյուղի մոտ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք է խոցվել:
Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝