Այս լուրը բոլոր դպրոցականների համար է․ Շտապ տեղեկացեք․ Նոր որոշում․ Սեպտեմբերի 1-ից․․․

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են, դպրոցական սննդի կետերի աշխատանքը նույնպես կթույլատրվի:

Այս մասին այսօր՝ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանում դեռևս փետրվար ամսին կատարված փոփոխություններով դասարանում աշակերտների թիվը 20-ից ավելի կարող է լինել: Նախկին խիստ սահմանափակումը, թե սովորողների թիվը չպետք է գերազանցի 20-ը, արդեն վերացված է, հետևաբար դպրոցները կարող են դասերը կազմակերպել ամենօրյա ռեժիմովառկա ձևաչափով դասարաններում աշակերտների ավելի մեծ թվի առկայությամբ: Դասարաններում 20-ից ավելի սովորողների թվով ուսումնական գործընթաց կազմակերպելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը:

«Եթե դասարանում սովորողների թիվը 20-ից ավելի է, ապա մարզային դպրոցները կարող են դիմել համապատասխան մարզպետարան, Երևանի դեպքումԵրևանի քաղաքապետարան, իսկ ԿԳԳՄՍՆ ենթակայության դպրոցները նախարարություն, և ԿԳՄՍ նախարարությունից ստանալով համապատասխան համաձայնություն՝ անցնել ամենօրյա ուսուցման: Հիմնական պայմանը համաճարակային կանոնների պահպանումն է, որն ապահովելու դեպքում դպրոցները կարող են հրաժարվել կիսված դասարաններով աշխատելու և օրումեջ դասի գնալու աշխատաոճից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ թույլտվություն տալուց առաջ դիտարկվում են դպրոցում արձանագրված վարակակիրների թիվը և համաճարակային կանոնների պահ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *