Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը։ Գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։
Հանդիսանում է խոշոր օդանավակայան, և ազգային ավիափոխադրող չունի։ Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք։ Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել։ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը` վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը[4]։