Բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես 4-5 տարի առաջ Yandex տաքսի ծառայությունը մտավ հայկական շուկա և առաջարկեց իր ծառայությունը ընդամենը 200 դրամով: Ինչ խոսք, գրավիչ առաջարկ է: Թե ինչպիսի ոգևորվածությամբ ընդունեց այս առաջարկը մեր հասարակությունը, արդեն պարզ է, բոլորն սկսեցին օգտվել այս շահավետ առաջարկից. այսպես, եթե նախկինում տաքսի ծառայության արժեքը մինիմալ ուղղության համար կազմում էր 500-600 դրամ , ապա Yandexն առաջարկում էր այդ նույն ուղղության համար ընդամենը 200 դրամ: Սրա արդյունքում տեղի տաքսի ծառայության ոլորտը ոչնչացավ՝ ապրուստից զրկելով հազարավոր հայերի, շատերն անգամ հեռացան երկրից՝ փորձելով իրենց կյանքը դասավորել այլ երկրներում:
Բայց թե ինչ խարդախ պլան էր մշակված, դեռ հետ էր պարզ լինելու: Երբ Yandexը լիովին ոչնչացրեց հայկական տաքսի ծառայության ոլորտը, սկսեց նոր գներ սահմանել իր ծառայության համար. օրինակ եթե նախկինում Չարբախից Էրեբունի կարող էիր գնալ 700 դրամով, ապա այսօր այն արդեն տատանվում է 1300-1500 դրամի սահմաններում, իսկ երթևեկության պիկ ժամերին՝ կարող է հասնել անգամ մինչև 2200 դրամ:
Ներկա պահին ՀՀ մուտք գործած Wildberriesը գործում է ճիշտ նույն պլանով, ինչ Yandex տաքսի ծառայությունը: Wildberriesը հետևողականորեն ոչնչացնում է ՀՀ-ի տնտեսության կարևոր բաղադրիչ հանդիսացող 120 000 հայ տնտեսավարողների գործունեությունը՝ առաջարկելով ապրանք 2 անգամ ավելի էժան գնով: Այս ամենը բերելու է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության կործանմանը: Բայց 6-8 ամիս անց, երբ Wildberriesն ավարտած կլինի իր առաքելությունը Հայաստանում՝ ոչնչացնելով հայ տնտեսվարող սուբյեկտներին, նույն Yandexի սցենարով կբարձրացնի գները՝ ունենալով բացարձակ մենաշնորհ դիրք:
Կոչ ենք անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին միավորվել, համախմբվել և սեպտեմբերի 28-ին առավոտյան ժամը 10:00 ին լինել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու այս հարցի վերջնական լուծումը:
Եթե ուզում ես ապրել ու զավակներիդ մեծացնել քո հայրենիքում , չբռնել արտագաղթի ճանապարհը, ապա սեպտեբերի 28 –ին արի՛ պահանջատեր լինելու քո իրավունքին՝ ապրել և արարել քո՛ հողում, հակառակ դեպքում 6-8 ամիս անց 120 000 տնտեսվարողներով կլի