Մենք շատ լավ ընտանիք ենք: Ամուսինս աշխատում է երկու գրաֆիկով՝ ամեն բան հասցնելու համար: Երկրորդ աշխատանքը պահակի աշխատանք է: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց մի օր առավոտյան աշխատանքից գալով ամուսինս ասաց, որ ինչ որ զգացողություն ունի. տնօրենն իրեն շատ տարօրինակ է պահում: Ամուսինս աշխատում է մեծ պահեստում որպես պահակ: Եվ նրա զգացողությունր ճիշտ էր: Հաջորդ շաբաթ մեր տուն եկան ոստիկանության աշխատակիցներն ու հայտնեցին, որ ամուսնուս պետք է ձերբակալեն, քանի որ կասկածվում է մեծ չափեր գողության մեջ: Մենք տարակուսել էինք: Նման բան չէր կարող լինել: Ամուսինս իրեն կորցրել էր: Այլ բան չէր մնում , քան ենթարկվել ու գնալ ոստիկանության բաժին, որտեղ էլ ինչ որ վկայի տված ցուցմունքով ամուսնուս ձերբակալեցին: