«Երևանում անշարժ գույքի գների զսպման քայլեր ենք ձեռնարկելու». քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան

Խորհրդային միության փլուզումից հետո բազմաթիվ գործարանային շինություններ սեփականաշնորհվեցին, բայց դրանց

մի մասը այդպես էլ մնաց լքված և դարձավ բեռ Երևանի համար։ Այդպիսի տարածքներ առկա են ոչ միայն Երևանի

<


ծայրամասային հատվածներում, այլև քաղաքի առանցքային փողոցներում։
Դավիթ Խաժակյանը նշում է, որ այսօր կա բնակելի և կոմերցիոն տարածքների նկատմամբ մեծ պահանջարկ, որն այսօր
բավարարվում է խիտ կառուցապատման միջոցով, ինչն անընդունելի է։ Նրա խոսքով սեփականատերերը չեն ցանկանում
ներդրում կատարել իրենց պատկանող լքված և անբարեկարգ տարածքներում և ոչ էլ ցանկանում են օտարել այդ
տարածքները։
Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (թիվ 11 քվեաթերթիկ) պնդում է, որ խնդիրը հնարավոր է լուծել այդպիսի
լքված մեծածավալ շինությունների վրա պրոգրեսիվ գույքահարկի կիրառմամբ։ Այսինքն, տարեցտարի մեծածավալ լքված
տարածքի սեփականատերը ստիպված է լինելու վճարել ավելի բարձր գույքահարկ, քան նախորդ տարիներին։ Սա
կնպաստի, որպեսզի սեփականատերը կա՛մ ներդրում իրականացնի այդ տարածքում, կա՛մ օտարի գույքը՝ հնարավորոթյուն
տալով այլ ներդրողներին օգտվել այդ տարածքի հնարավորություններից։
Սրանով կբարձրանա Երևանում անշարժ գույքի կառավարման արդյունավետությունը, իսկ տարածքների նկատմամբ
պահանջարկի բավարարմամբ կնվազեն անշարժ գույքի արժեքները։

Մանրամասները տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *