Կնիկս արդեն չափերը լրիվ անցել է։ Ախր ժամանակին մամաս ասում էր, բայց դե անխելքի մեկն էի, ոչ լսում էի, ոչ էլ, մենակ ուզում էի հետն ամուսնանամ՝ մտածելով, որ սիրում եմ։
Բայց հիմա՝ ամուսնությունից հնգ տարի հետո, երբ որ երեխա էլ ունենք, սենց բաներ է անում։ Հիմնական թեման, որի պաճառով բաժանվելու մասին եմ մտածում, հետևյալն է։ Բանն այն է, որ նա ամբողջ օրը հեռախոսի մեջ է։ Կասեք՝ հեռախոսի մեջ լինելու համար կբաժանվե՞ն, հո գիժ չե՞ս։ Իրոք որ, խելքը գլխին ամեն մեկն էլ կմտածի, որ դրա համար ընտանիք չեն քանդի, բայց նենց բաներ կան, որ չբաժանվելու դեպքում էլ անթասիբ եմ դառնում։
Բանն այն է, որ նա աչքաթող է արել տա բոլոր գործերը։ Հեռախոսը ձեռքին՝ ամբողջ օրը նստած է, իսկ տան գործերով զբաղվում է մայրս։ Նույնիսկ երեխայի խնամքի հարցերն են մորս ուսերին դրված։ Իսկ ինքն էլ չգիտես՝ ինչ է անում այդ հեռախոսով։
Ոչ աշխատում է, որ ասես՝ հանձնարարություն է կատարում, ոչ էլ ընկերուհիներ ունի, որ հետները խոսի։ Չգիտեմ՝ ինչ մտածե, ախր հեռախոսն էլ ինձանից պահում է, որ չտեսնեմ՝ ինչով է զբաղված։
Մամաս ասում էր, չէի լսում, բայց արդեն իրոք ուզում եմ բաժանվեմ։