Մեկ տարի առաջ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմաններին տեղի ունեցավ ադրբեջանական հերթական ագրեսիան, ինչի հետևանքով ունեցանք մի քանի հարյուր զոհ և վիրավոր, կորցրեցինք ռազմավարական նշանակության տարածքներ

Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմից հետո էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և դիրքորոշումը չեն դադարում և թշնամու նպատակը առնվազն հայկական աշխարհին անդադար ճնշման մեջ պահելն է՝ պարբերաբար պատճառելով կորուստներ։Կարևորելով կայուն և երկարատև խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ պետք է փաստել, որ առանց ուժեղ տնտեսության և ուժեղ բանակի, առանց բարձրորակ դիվանագիտության, հնարավոր չէ ակնկալել խաղաղություն ինչպես Ադրբեջանից, այնպես էլ՝ միջազգային հանրությունից։Հայաստանի և Արցախի դիմադրողականության շարունակական նվազումը ավելի մեծ անվտանգային ռիսկեր է իր մեջ պարունակում, հետևաբար մեր բոլոր ջանքերը պետք է գործադրել ամրապնդելու Հայաստանի և Արցախի ռեսուրսները՝ դիմակայելու մարտահրավերներին։Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի։Փառք հայրենիքի համար նահատակվածներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *