Ամուսինս շատ բծախնդիր ու ուշադիր տղամարդա: Ես, լրիվ հակառակը, հեշտ եմ վստահում մարդկանց ու հաճախ սխալվում անարժաններին շատ մոտ թողնելով: Բայց նենց փորձանքի մեջ ընկա,որ հիմա ամոթից գետինն եմ մտնում ու վախենում եմ ամուսինս իմանա ու ընտանիքս քանդվի:
Աշխատավայրում նոր աղջիկ էր ընդունվել ու այնպես ստացվեց ու շատ արագ մտերմացանք: Մեր թաղամասից էր ու ինքն էլ մեքենայով էր գալիս աշխատանքի ու սկսեցինք միասին գնալ գալ: Զգացվում էր որ փողից չի նեղվում ու միշտ թանկարժեք գնումներա անում, բայց մտածում էինք հարուստ ընտանիքիցա ու ծնողներն են ապահովում: Ծննդյան օրը մեծ խնջույք էր կազմակերպել ու ամբողջ կոլետիվին հրավիրել: Երբ ամուսինս իմացավ որտեղ է նշոում ծնունդը միանգամից զգուշացրեց որ զգույշ լինեմ իրենից, բայց չէի հասկանում ինչի:
Մի քանի օր առաջ գրասենյակում հոսքը վթարից անջատվեց ու մենք ստիպված էինք շուտ ավարտել ու տուն գնալ, կոլեգաս էլ առաջարկեց առիթից օգտվենք ու տուն գնալուց առաջ սրճարան գնանք միասին: ասաց, որ մի լավ տեղ գիտի, կգնանք սուրճ կխմենք հետո կգնանք տուն: ես էլ դեմ չեղա, բայց երբ տեղ հասանք ուղղակ իամոթից գետինը մտա: Իր առաջարկածը սրճարան չէր, այլ սաունա, որտեղ մեզ իր ընկերներն էին սպասում: Երբ հասկացա մտքներինը ձևացրի որ կարևոր գործ ունեմ ու ինչքան ուժ ունեի փախա ընտեղից: Բայց շատ եմ վախենում, որ ամուսինս կիմանա ում հետ եմ շփվում ու ուր էի գնացել, ընտանիքս քանդվի: