ՔԻՉ ԱՌԱՋ. Հրատապ լուր Ջերմուկից

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են ադրբեջանական զինուժի և զինտեխնիկայի տեղափոխման կադրերը, որոնք Ադրբեջանը հատուկ է անում` հոգեբանական գրոհ ձեռնարկելով հայ հասարակության նկատմամբ եւ խուճապ տարածելով։

Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը կրակում էր Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրերի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մենք 3 զոհ եւ 3 վիրավոր ունեցանք: Այսօր որոշեցինք պարզել, թե ինչ է կատարվում այդ հատվածում:

«Հրապարակը» կապ հաստատեց Սոթքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ կրակոցներ վերջին օրերին չեն լսել, խաղաղ է ընդհանուր առմամբ։ «Թշնամու զորքերի տեղաշարժի մասին լսել ենք, բայց գյուղում խախանդ է, լավ է, ամեն մեկն իր գործին»,-ասաց Սոթքի բնակիչը։ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում նույնպես ասացին, որ խաղաղ է։ Վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց. «Հենց հիմա դաշտում աշխատում ենք՝ անհանգստացնող ոչինչ չենք լսել»։

Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական զինուժի կուտակումներ կամ որևէ այլ բան տեսանելի չէ։ «Տեսանելի չի ոչինչ, այն հատվածում, որտեղ որ իրենք տեղակայված են՝ զինտեխնիկայի որևէ տեղաշարժ չկա»,-ասաց նա։ Մեր հարցին, արդյոք մարդկային ուժի ավելացում եղե՞լ է, ասաց, որ իրենք դա տեսնել չեն կարող, տեղյակ չեն։ Ասաց, որ ընդհանուր առմամբ մարդիկ իրենց առօրյայով ապրում են։

Մնում է պարզել, թե որտեղ են հակառակորդի կուտակումները, որի մասին Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, իսկ մեր սահմանամերձ գյուղերում «չեն տեսել»: Չստացվի, որ հերթական «Հաղթելու ենք»-ն են անում, որ մարդիկ իբրեւ թե խուճապի չմատնվեն եւ հակառակորդի հարձակմանը ոչ հոգեբանորեն, ոչ ֆիզիկապես պատրաստ չլինեն:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*