Այսօր ի հեճուկս երկրում առկա բազմաթիվ խնդիրների, Վեդիի համայնքապետարանում կազմակերպվել էր ծածուկ հանրային լսումներ՝ համայնքում նախատեսված նոր ցեմենտի գործարանի կառուցման թույլատվության վերաբերյալ: Ի դեպ սա առաջին լսումները չէին… Այս մասին տեղեկանալով համայնքի բնակիչները ևս գնացել էին համայնքապետարան, որպեսզի իրենց ձայնը, կարծիքը ևս լսելի դարձնեն:
Ինչպես իր խոսքում նշեց բնակիչներից մեկը, ով իմիջայլոց երկրաբանական գիտությունների թեկնածու էր, մարզում օդի աղտոտվածության մակարդակն այն աստիճանի է, որ նման արտանետումներով գործարան կառուցելը դա աղետաբեր կլինի:
Անհանգստացնող փաստերից մեկն էլ այն է, որ նոր գործարանի կառուցման պարագայում մարզում գործող մեկ այլ գործարանի 1500 աշխատակիցներ կանգնելու են գործազրկության շեմին:
Բնակիչների հիմնական պահնջն այն էր, որ իրենց ձայնը ևս լսելի դարձնեն և որոշում կայացնելուց առաջ իրենց օբյեկտիվ կարծիքը ևս հաշվի առնեն:
Հուսանք նախագծի շահառուները խոհեմություն կդրսևորեն և դեմ դուրս չեն գա համայնքի բնակիչներին, հակառակ պարագայում հետևանքներն անկանխատեսելի և ոչ ցանկալի կլինեն նրանց համար: