Ինչ է սպասվում սեպտեմբերի 15-ից . ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Armlur.am-ը տեղեկացավ, որ վարժական հավաքներին ներգրավվելու է 318 քաղաքացի, որոնցից 210–ըկրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Օրինակ, վարժական հավաքներին ներգրավվելու են հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 16 պահեստազորային, հետախուզական մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային, կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորային եւ այլն:

Ի դեպ, հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են այս տարվա պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *