Քիչ առաջ․ Ավտովթարի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել 16 մարդ

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի Նիկոլաեւսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը եւ հավելում, որ զոհերի թվում երեխաներ չկան:

Մինչդեռ, ինչպես լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության լրատվական ծառայությունից, ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով:

Մարզային ոստիկանությունից հայտնում են, որ միկրոավտոբուսը հետընթաց երթեւեկությամբ սպասել է իր հերթին։ Հետեւում ծանր բեռնատար է եղել, որի վարորդը նախօրոք չի դանդաղեցրել արագությունը եւ բախվել միկրոավտոբուսին։

«Միկրոավտոբուսն ընկել է երկու բեռնատարների արանքը»,- ասվում է տարածվածհաղորդագրության մեջ։

Նիկոլաեւի մարզային հիվանդանոցի բժիշկները պայքարում են Ուլյանովսկի մարզում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած երեք ուղեւորների կյանքի համար, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկիխը։

«Երկու տղամարդ եւ մեկ կին ծանր վիճակում են»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Ուլյանովսկի շրջանի ղեկավարը։