Հայաստանում զինված ուժերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկն այսօր հաստատվեց կառավարության նիստում։
Պաշտպանական գերատեսչության հիմնավորմամբ` վարժական հավաքների անցկացումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ: