Opel-ը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա՝ Mercedes-ին ու գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Արտակարգ Պատահար 25 Նոյեմբեր, 2023 22:18

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական Toyota-ին, ապա առաջ ընթացել, բախվել թույլատրելի հատվածով հանդիպակաց երթևեկող (քանի որ հանդիպակաց գոտում ճանապարհաշինարարները կատարում էին կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ) Mercedes -ին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:

1 հոգի, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Վրեժ Մաթևոսյանը, Գարիկ Փափազյանը ու քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Աբովյանի հրշեջ փրկարարները, ովքեր նաև հոսանքազրկել են Opel -ը, ապա քաղաքացիների օգնությամբ դարձի բերել ավտոմեքենան ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*