Սառնամանիք է լինելու. առաջիկա եղանակը՝ Հայաստանում

Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը կտեղա անձրև:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկը, նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

May be an image of 1 person, car, snow and road

Արցախում նոյեմբերի 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*