Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից կադրեր են և կնոջ ձայնով մեկը խոսում է ու ասում, որ թուրքերն այստեղ պետք է իրենց կարիքները հոգան:
Զոհված զինծառայողների հարազատներն այս պահին հավաքվում են Եռաբլուրում, որպեսզի հասկանան ի՞նչ է իրականում կատարվել:
Զոհված զինծառայողներից մեկի հարազատը Iravaban.net–ին հայտնեց, որ իրենք կպահանջեն, որեպեսզի պանթեոնի տարածքում գտնվող նկարահանող սարքերի ձայնագրությունները վերծանեն:
«Այս պահին դեռ միայն ցանկանում ենք հասկանալ ի՞նչ է կատարվել և որքանով է հավաստի տեսանյութը»,-նշեց նա: