68․000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը կմեկնարկի այս ամսվանից

յս մասին հայտարարություն է տարածել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

68.000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը կմեկնարկի Նոյեմբերի 25-ից «Սիրելի՛ արցախցիներ, Նոյեմբրի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված մեր հայրենակիցները, առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն`

ամսական 68,000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բացառություն կկազմեն 18-ից 63 տարեկան հшշմшնդшմության խումբ չունեցող տղամարդիկ։63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմшնդшմություն ունեցող անձիք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի (նպաստի) հետ մեկտեղ՝ այն եղանակով, ինչպես ստանում են կենսաթոշակը (նպաստ)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Դիմումները շահառուները կլրացնեն ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։ Կանայք աջակցությունը կստանան՝ ԱՆԿԱԽ ԱՇԽԱՏԵԼՈՒ/ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք փետրվարի 25-ից մեկնարկող ծրագրի համար փորձել լրացնել ինքնուրույնաբար։ Հնարավորինս պարզեցրել ենք դիմումն առցանց լրացնելու եղանակը։ Հարցերի դեպքում, մեր աշխատակիցները, ինչպես միշտ, պատրաստ կլինեն աջակցել ձեզ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *