Լուսադեմին Երևան-Սևան մայրուղում արտակարգ է եղել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,

որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Շանգրի-Լա խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1983 թ․) և «Lada» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Ա․ Հ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *