Ղազախստանում գրանցվել է կարմրուկի պատճառով նորածնի մահվան երկու դեպք,
հայտնել է առողջապահության փոխնախարար, հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Այժան Էսմագամբետովան։
«Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, երկու մահացու դեպք է գրանցվել՝ Աստանայում և Արևելյան Ղազախստանի շրջանում, դրանք մինչև մեկ տարեկան երեխաներ են, այսինքն՝ պատվաստումների տարիքը չլրացած երեխաներ»,- ասել է Էսմագամբետովան՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Նրա խոսքով՝ ևս 15 երեխա գտնվում է ծանր վիճակում։