Այս տոնական օրով ողբերգական դեպք է եղել… Պայթյուն և հրդեհ.. կան վիրավորներ

ժամը 08։54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,

որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում այրվում է բնակարան․ ներսում քաղաքացիներ կան։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում։ Տան բնակիչը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 9։40-ին, մարվել՝ 11։17-ին։ Այրվել են կենցաղային իրեր և գույք:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*