Հրապարակվել են Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի կադրերը․ զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Համացանցում են հայտնվել Երևանի Սեբաստիա փողոցում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի կադրերը։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է այրվող տրոլեյբուսը տեղից շարժվում և հետ ընթանում՝ բախվելով Պարեկային ծառայության ավտոմեքենային։

քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ՝ Սեբաստիա 153/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն ուղևորներին շտապ տարհանել են։ Տարհանման ժամանակ աշխատակիցներից մեկը ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*