ՇՏԱՊ… Առավոտ շուտ ԱԱԾ-ն սկսել է զբաղվել արցախցիներով

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ թիրախում են հայտնվել այն արցախցիները, որոնք վերջին օրերին հրապարակային հայտարարություններ ու գրառումներ են անում Արցախը լուծարելու անհնարինության կամ ԱՀ նախագահի հայտնի որոշման ոչ իրավականության մասին: Արցախի քաղաքական եւ հասարակական մի շարք գործիչների հրավիրում են ԱԱԾ եւ տաբեր հարցեր տալիս՝ թերեւս փորձելով հոգեբանական ճնշմամբ վախեցնել։

Մեր աղբյուրները նշում են,որ ԱԱԾ հրավիրվածների թվում են Արտակ Բեգլարյանը,Շահրամանյանի նախկին խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը,ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը եւ այլք, հնարավոր է, որ այս մարդկանցից ոմանք հրապարակավ հերքեն ԱԱԾ կանչվելու մասին մեր լուրը՝ խուսափելով ավելորդ ճնշումներից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *