ՇԱՏ ՇՏԱՊ… «Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է հարձակումները»

«Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները». Տ. Աբրահամյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումներըՀայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր:
Ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցըընդլայնվել: Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, այլ է հիմա խնդիրը քարոզչությունն ուղիղ առնչություն ունի Հայաստանի նկատմամբ աճող նոր քաղաքական հավակնությունների հետ:
Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, ձեռքերը բաց վազում Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *