Հայտնի է՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը

«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են».

այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։

«Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 անձ վիրավորվել է, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»,- հայտնում է ՔԿ-ն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ երկու տասնյակ դիակի նկատմամբ արձանագրվել են անարգանքի դեպքեր, որի առնչությամբ կատարվել է դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ է կազմվել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *